Daft Punk-ը հրաժեշտի տեսահոլովակ է թողարկել

Daft Punk-ը հրաժեշտի տեսահոլովակ է թողարկել

PanARMENIAN.Net - Ֆրանսիական էլեկտրոնային Daft Punk դուետը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է երաժիշտների ներկայացուցիչ Քեթրին Ֆրեյզերը։ Պատճառների մասին ոչինչ չի ասվել։

28 տարի գոյատևած խումբը հրաժեշտի տեսահոլովակ է թողարկել «Էպիլոգ» անվանումով։ Դա հատված է դուետի Electroma գեղարվեստական ֆիլմից, որը երկու ռոբոտի մասին է, որոնք փորձում են մարդ դառնալ։ Ինչ-որ պահի հոլովակում հայտնվում է 1993-2021 գրությունը։

Տոմա Բանգալտերն ու Գի-Մանուել դը Օմեմ-Կրիստոն հիմնել են Daft Punk-ը 1993-ին՝ Փարիզում։ Դուետի երաժշտությունը համադրում էր էլեկտրոյի, հաուսի, դիսկոյի և սինտիփոփի տարրեր։ Իր գոյության ընթացքում խումբը 4 ալբոմ է թղարկել և 5 Grammy մրցանակ ստացել։

Երաժիշտները հայտնի են նաև իրենց բեմական կերպարներով։ Կենդանի ելույթների ժամանակ նրանք բեմ էին դուրս գալիս ռոբոտների հանդերձանքով և տիեզերագնացների սաղավարտներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---