Կառավարության 3-րդ շենքի մոտից ակցիայի մասնակից 25 անձ է բերման ենթարկվել

Կառավարության 3-րդ շենքի մոտից ակցիայի մասնակից 25 անձ է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այդ մասին տեղեկացրել է ոստիկանության լրատվական ծառայությունը, գրում է Aysor.am-ը։

Հայրենիքի փրկության շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարը խոչընդոտելու ակցիա է իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված խախտման համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ էր։ Վարչապետն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։ Իր գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված է. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---