Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում23 փետրվարի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երաժշտական սթրիմինգային Spotify ծառայությունը մինչև 2021-ի փետրվարի վերջ Հայաստանում ևս կգործարկվի: Հայտարարվել է ծառայության աշխարհագրության ընդլայնման և ևս 85 երկրի շուկայում հայտնվելու մասին, փոխանցում է Variety-ն։ Հայաստանից բացի, Spotify-ը կարող է հասանելի դառնալ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։ Ըստ ընկերության՝ ընդլայնումն իրենց հավելվածից հնարավոր օգտվողների թիվը կավելացնի 1 մլրդ-ով։ Ծառայության ամբողջ երաժշտական կատալոգը հասանելի կլինի բոլոր շուկաներում, փոդքասթների կատալոգը՝ դրանց մեծ մասում։ Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է։ Այժմ հավելվածն աշխատում է 60 լեզվով, նոր շուկաներում ընդգրկվելուց հետո դրան ևս 36 լեզու կվելանա։ Spotify-ն այժմ հասանելի է 93 շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |