Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում![]() 23 փետրվարի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երաժշտական սթրիմինգային Spotify ծառայությունը մինչև 2021-ի փետրվարի վերջ Հայաստանում ևս կգործարկվի: Հայտարարվել է ծառայության աշխարհագրության ընդլայնման և ևս 85 երկրի շուկայում հայտնվելու մասին, փոխանցում է Variety-ն։ Հայաստանից բացի, Spotify-ը կարող է հասանելի դառնալ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։ Ըստ ընկերության՝ ընդլայնումն իրենց հավելվածից հնարավոր օգտվողների թիվը կավելացնի 1 մլրդ-ով։ Ծառայության ամբողջ երաժշտական կատալոգը հասանելի կլինի բոլոր շուկաներում, փոդքասթների կատալոգը՝ դրանց մեծ մասում։ Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է։ Այժմ հավելվածն աշխատում է 60 լեզվով, նոր շուկաներում ընդգրկվելուց հետո դրան ևս 36 լեզու կվելանա։ Spotify-ն այժմ հասանելի է 93 շուկայում։ ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել «Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |