Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար23 փետրվարի 2021 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար։ Կենտրոնը կկառուցվի 1964թ․ կոմունիստների կողմից քանդված Սբ Պետրոսի եկեղեցու տեղում։ €47 մլն արժողությամբ նախագիծը պաշտոնապես կկոչվի House of One, իսկ ոչ պաշտոնապես՝ «եկեղեցամզկիթագոգ»։ House of One-ի պլանավորման համար, որը դառնալու է միջկրոնական համերաշխության և երկխոսության խորհրդանիշ, 10 տարի պահանջվեց, գրում է Bird in Flight-ը։ «Գաղափարը պարզ է՝ մենք ուզում էինք միասնական տարածք ստեղծել աղոթքի և ուսուցման համար, որտեղ երեք կրոնը կկարողանան գոյակցել՝ չկորցնելով անհատականությունը»,- ասել է քրիստոնյա աստվածաբան Ռոլանդ Շտոլտեն։ Շենքը նախագծել է գերմանացի ճարտարապետ Կուեն Մալվեցցին։ Այն ընդհանուր նախասրահ կունենա, որտեղ կանցկացվեն բանավեճեր և միջոցառումներ, որոնց կկարողանան մասնակցել տարբեր կրոններ դավանող անձինք, ինչպես նաև աթեիստներ։ Տեղի կրոնական համայնքները սատարում են գաղափարին։ Շինարարությունը կմեկնարկի մայիսի 27-ին և կտևի մոտ 4 տարի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |