Մարուքյան․ Ընդլայնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից անվճար օգտվողների թիվը

Մարուքյան․ Ընդլայնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից անվճար օգտվողների թիվը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։

Մարուքյանը նշել է, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ տեղեկացնելով, որ այդ արտոնությունից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Սահմանափակումների թվում է նաև պարտադիր Քաղաքացիական ակտերի կացության պարտադիր գրանցումը։

«Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմոգրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններվ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»,-գրել է Մարուքյանը։

Մարուքյանն իր հիմնավորման մեջ հղում անելով մի հետազոտության, նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով մահերի թիվը հասել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով գրանցված մահերի մոտավոր թվին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---