Փաշինյանն ակնարկել է հանքերի շահագործման մասին23 փետրվարի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Վարչապետը, ըստ էության, ակնարկել է հանքերի ու մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման մասին։ «Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում: Ըստ վարչապետի՝ ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Նա նշել է, թե Հայաստանում իրենք չեն կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը կանգնեցնել, ըստ Փաշինյանի՝ գրոտեսկային կարող է հնչել սակայն նույնիսկ շենքը, որտեղ իրենք նստած են, կառուցվելիս վնաս է հասցրել շրջակա միջավայրին։
Փաշինյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, որ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանցքային դեր ունի, նշել՝ առաջիկայում որոշում կունենան Ամուլսարի հանքի ներդրումային ծրագրի հետ կապված: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |