5 մարտի 2009 - 22:02 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն արդարացված, բայց ոչ օբյեկտիվ է համարում
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Սակայն ակնառու է նաեւ միակողմանի աղբյուրների վրա հիմնված եզրակացությունների առկայությունը: Զեկույցում նկատի չի առնվում գործընթացների զարգացման համեմատական դինամիկան եւ արձանագրված դրական միտումները երկրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` պատասխանելով «Panarmenian.net» լրատվական գործակալության հարցին: «Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից Հայաստանի իշխանությունները վճռական են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է», - նշել է Տիգրան Բալայանը: