5 մարտի 2009 - 22:06 AMT
Fitch. ՄՏՖ վարկային ծրագիրը պետք է օժանդակի Հայաստանի վարկանիշներին
2009 թ. մարտի 5-ին «Fitch Raitings» վարկանիշային կազմակերպությունը իր մամլո հաղորդագրության մեջ հայտնել է, որ 540 մլն ԱՄՆ դոլար կազմող ԱՄՀ վարկային մեխանիզմը կաջակցի գլոբալ - տարածաշրջանային շոկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականության ավելացմանը, դրանով իսկ նպաստելով երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարին:

Ինչպես նշվում է Fitch-ի հաղորդագրության մեջ, ներկայումս Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով - ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով «BB» է` «Կայուն» հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը «BB+» է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` «B»:

«Ֆիթչի» սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրեն Էնդրյու Կոլխաունը նշում է, որ փոքր - համեմատաբար փակ տնտեսություն ունեցող Հայաստանը չի խուսափել գլոբալ վարկային ճգնաժամից, քանի որ Ռուսաստանի տնտեսական անկման արդյունքում զգալիորեն նվազել են դրամական փոխանցումների - ներդրումների ներհոսքը: Սակայն Հայաստանի որոշումը դիմել ԱՄՀ-ի աջակցությանը - թույլ տալ ազգային արժույթի առավել ազատ լողացող ռեժիմ, ողջունելի ազդանշան է ներկայիս դժվարությունները հաղթահարելու իշխանությունների զգուշավոր մոտեցման մասին»:

ԱՄՀ-ի Կառավարիչ-Տնօրեն Դոմինիկ Ատռոս-Կանը կոչ է արել ԱՄՀ-ի Խորհրդին 2009 թ. մարտի 6-ի իր նիստում հավանություն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա Stand By վարկ տրամադրելու որոշմանը, որը կազմելու է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%: Երկիրը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ պաշտոնական պահուստները նվազել էին 24%-ով - 2009 թ. հունվարի վերջի դրությամբ կազմել 1.26 մլրդ դոլար` 2007 թ. վերջի 1.66 մլրդ դոլարի համեմատ: Կենտրոնական բանկը 2008 թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 305 մակարդակի վրա պահելու - դրանով մասնակիորեն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը դժվարին պայմաններում պահպանելու համար: Կենտրոնական բանկը ներկայումս թույլ է տալու փոխարժեքի ավելի մեծ տատանողականություն, - ակնկալում է, որ ՀՀ դրամը կտատանվի 370ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար մակարդակի շուրջ: Սակայն Կենտրոնական բանկը պաշտոնապես չի հավաստիացրել, որ ՀՀ դրամի փոխարժեքը գտնվելու է որոշակի մակարդակի կամ որ-է միջակայքի սահմաններում: ԱՄՀ-ի վարկային ծրագիրը ներառում է աջակցություն բանկերին` հնարավորություն տալով նրանց չեզոքացնել ՀՀ դրամի արժեզրկման հետ-անքները` բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծավալում 38%-ը արտարժութային վարկերի առկայության պայմաններում: Քանի որ մասնավոր հատվածին տրամադրված բանկային վարկերը 2008 թ. վերջի դրությամբ կազմել են ՀՆԱ-ի միայն 17%-ը, ցանկացած պրոբլեմ դեռ-ս բավականին լավ կապիտալիզացված բանկային հատվածում կլինի առավել կառավարելի, քան նույն տարածաշրջանում «BB» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների մեծ մասում: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2008 թ.-ին դանդաղել է - կազմել 6.8%` 2007 թ. 13.8%-ի համեմատ: 2008 թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում 0.2 %, որը հիմնականում պայմանավորված էր շինարարության աճի տեմպերի շուրջ 11%-ով նվազմամբ: 2008 թ. չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության կտրուկ անկումը ազդել է ստացվող դրամական փոխանցումների վրա, որը արտարժույթի - պահանջարկի ձ-ավորման կար-որագույն աղբյուր է: Համաձայն ԱՄՀ կանխատեսումների, 2009 թ.-ին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 1.5% - ով, սակայն Հայաստանի իշխանություններն ակնկալում են շուրջ 2% տնտեսական աճ, պայմանավորված ֆիսկալ խթաններով, որոնք մասամբ ֆինանսավորվում են պաշտոնական աղբյուրներից: Ի լրումն ԱՄՀ վարկային ծրագրի, Հայաստանը ստանալու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ռուսաստանից - մոտակա 3 տարիների ընթացքում մինչ- 525 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ Համաշխարհային բանկից` փոքր - միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու համար:

ԱՄՀ վարկային ծրագրի հաստատումը - հաջողությամբ իրագործումը, ինչպես նա- երկրում վարվող կարգապահ քաղաքականության պահպանումը կաջակցի Հայաստանի վարկանիշին: Աշխարհաքաղաքական ռիսկը մնում է կար-որ գործոն այս անկայուն տարածաշրջանում, թե- հար-ան Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության լուծման գործում կա առաջընթաց: Ներքին քաղաքական ռիսկը թվում է թուլացել է ընտրությունների հետ կապված 2008 թ. մարտի անկայունության ժամանակահատվածից հետո, թե- տնտեսության անկումը կարող է հետագայում նորից անհանգստությունների պատճառ դառնալ: Պետական ֆինանսները շարունակում են հանդիսանալ դրական վարկանիշային գործոն: Այսպես, «Ֆիթչի» գնահատականներով, Հայաստանի պետական պարտքը 2008 թ. վերջի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի միայն 14%-ը: -ԱՊ-