Beeline-ը Երևանում կառուցում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը

Beeline-ը Երևանում կառուցում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիան» (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:

«Արդեն 100 տարուց ավելի է, որ մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում կապի ոլորտում: Այսօր նոր թռիչք ենք իրագործում հաջորդ հարյուրամյակի համար և ստեղծում նոր ցանց օպտիկամանրաթելային հենքի վրա, որը աշխարհում լավագույններից մեկն է լինելու: Ներկայիս ցանցերում հիմնական մատակարար ուղին բաժանվում է բազմաթիվ սպառողների միջև, իսկ մեր նոր ցանցում յուրաքանչյուր բաժանորդ ստանալու է առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի: Ծառայությունները ստանալու են բոլորովին նոր որակ և այս ցանցի հնարավորությունները, կարծես թե, անսահմանափակ են», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նոր սերնդի ցանցը Երևանի տարածքում կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով, ինչի շնորհիվ ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի փողոցների էսթետիկ տեսքը: NGN ցանցի զգալի առավելություններից կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր բաժանորդի ընձեռնվում է հնարավորություն ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի՝ իր բնակարանից միչև ընկերության տվյալների կենտրոն (data center), որը առանց տվյալների կորուստների բաժանորդին կապում է միջազգային ինտերնետի մայրուղիներին:

«Նոր ցանցում կիրառվող, ոլորտի առաջատար արտադրողների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումները, և ցանցի ընձեռած արագությունը մեր բաժանորդների ինտերնետից օգտվելու փորձառությունը կբարձրացնեն բոլորովին նոր մակարդակի: Նոր ենթակառուցվածքը կտա ոչ միայն ինտերնետ ցանցին բարձրարագ համակցման, այլ նաև ցանցի ներսում մեծածավալ ինֆորմացիայի տեղափոխման հնարավորություն։ Այն կծառայի ինչպես մեր, այնպես էլ այլ օպերատորների կարիքներին։ Ցանցը ծառայելու է նաև որպես հենքային ցանց մեր ներկայիս և ապագայի նոր սերնդի բջջային ցանցի համար, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նաև շարժական ինտերնետի և բջջային հեռախոսակապի որակը», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Դավթաշեն վարչական շրջանում նոր ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված են «Տելեկոմ Արմենիա» ընկերության ավելի քան 120 աշխատակից: Ենթակառուցվածքը կառուցելու ընթացքում անցկացվելու է մոտ 100 կմ հիմնական մագիստրալ մալուխ և 400 կմ ավել օպտիկամանրաթելային ներշենքային գծեր, որոնց միջոցով ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---