Մարտի 1-ից Վրաստանի օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար բացվում է

Մարտի 1-ից Վրաստանի օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար բացվում է

PanARMENIAN.Net - Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։

«Փետրվարի 24-ին Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

Մինչ այդ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող էին մեկնել միայն կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման առկայութան դեպքում։

Վրաստանի ցամաքային սահմանները նախկինի պես փակ են օտարերկրացիների համար։

 Ուշագրավ
Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր
Առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ
Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար
Նա ասել է նաև, որ իր համար պատերազմի հետևանքներն պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին