ԶԼՄ․ Իսրայելը մտադիր է մարտին պատվաստման միջոցով Covid-19 -ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովել24 փետրվարի 2021 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում մտադիր են մարտին Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովել պատվաստումների միջոցով։ Իսրայելի առողջապահության նախարարության և Pfizer ընկերության համատեղ զեկույցում, որը հասանելի է որոշ ԶԼՄ-ների (օրինակ՝ MIT Technology Review և Reuters), ասվում է, որ, հաշվի առնելով պատվաստումների տեմպը երկրում, արդեն մարտին հնարավոր կլինի հասնել 85 պատվաստում՝ 100 մարդու հաշվարկով ցուցանիշին։ Զեկույցում նշվում է, որ Pfizer/BioNTech արտադրության պատվաստանյութը կասեցնում է վարակը 10-ից 9-ի դեպքում, գրում է Republic.ru-ն։ Զեկույցը դեռ պաշտոնապես չի հրապարակվել. ոչ Իսրայելի առողջապահության նախարարությունը, ոչ էլ Pfizer ընկերութունը չեն մեկնաբանել «արտահոսքը» և չեն հաստատել դրա իսկությունը։ Զեկույցում նկարագրված են հունվար-փետրվարի 3 շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, երբ հեղինակները կարող էին համեմատել չպատվաստվածների առողջական վիճակը պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացածների հետ։ Ըստ նրանց եզրակացությունների՝ Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 93% է՝ արտահայտված ախտանիշներով հիվանդության ընթացքի դեպքում։ Հոսպիտալացումների և մավան դեպքերը պատվաստվածների մոտ ևս նվազել են։ Գիտնականները եզրակացրել են, որ պատվաստանյութը 89.4%-ով արդյունավետ է թեստով ախտորոշվող վարակի ցանկացած ընթացքի դեպքում, այդ թվում՝ անախտանիշ։ Ըստ վերջին եզրակացության՝ ենթադրվում է, որ պատվաստանյութը գրեթե լիովին կարող է ճնշել վիրուսի տարածումը՝ այդպիսով վերջ դնելով պանդեմիային։ Փետրվարի 15-21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածերի քանակը նվազել է 11%-ով, իսկ մահացությունը կրճատվել է 20%-ով։ Հիվանդացության նվազում է նկատվում 6-րդ շաբաթն անընդմեջ։ Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |