Դատախազություն․ Պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում կա զոհերի հարազատներից

Դատախազություն․ Պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում կա զոհերի հարազատներից

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների հարազատների կողմից 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում է ստացվել, 3-ով հարուցվել են քրգործեր, մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Կառույցն ամփոփել է 2020-ի ընթացքում իրեն հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները:

Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:

Դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10,435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019-ի համեմատ:

2020-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ:

1500-ից ավելի կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներ ու հաղորդումներ են եղել։

2020-ին Դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ՝ 28 ընդունելություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---