5 մարտի 2009 - 22:12 AMT
Արամ Առաջինին հրավիրել են մասնակցելու Իրանում Գազայի տարածքի խնդիրներին նվիրված խորհրդաժողովին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին հրավիրել են մասնակցելու Գազայի տարածքի խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովին, որ տեղի կունենա Թեհրանում: Համագումարին կմասնակցի նաեւ Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:

Խորհրադաժողովի կազմակերպիչն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որին կմասնակցեն բազում երկրների առաջնորդներ: Համագումարը կտեւի 2 օր: Կմասնակցի նաեւ Լիբանանի պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Նեբի Բըրիի գլխավորությամ, հաղորդում է կաթողիկոսության մամլո ծառայությունը: