Հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի աշխատանքը կասեցվել է

Հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի աշխատանքը կասեցվել է

PanARMENIAN.Net - Արթիկում և Էջմիածնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի գրծունեություն է կասեցրել։

Տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում:

Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---