Clubhouse-ը սկսել է Android-ի համար հավելվածի մշակումը24 փետրվարի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Clubhouse ձայնային սոցցանցը սկսել իր հավելավծի մշակումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այդ նպատակով հրավիրվել է Android-ի ծրագրային ապահովման մշակող Մոպեվու Օգունդիպեն, գրում է Forbes-ը։ Ինքը՝ Օգունդիպեն գրել է Twitter-ում, որ փետրվարի 22-ից աշխատում է Clubhouse-ում։ Մինչ օրս աուդիոցանցի համար բջջային հավելվածը հասանելի էր միայն iPhone-ի այն օգտատերերի համար, որոնք հրավեր են ստացել։ Օգունդիպեն ծրագրային ապահովում է մշակում Android-ի բազայի վրա 2014-ից ի վեր Instagram-ի, Khan Academy ոչ առևտրային կրթական սոցցանցի և Medium բլոգ-հարթակի համար։ Clubhouse ձայնային սոցցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին շփվել թեմատիկ վիրտուալ սենյակներում։ Սոցցանցին կարելի է միանալ միայն մեկ այլ օգտատերի հրավերով։ Ձայնային սոցցանցը գործարկվել է 2020-ի մարտին, իսկ առավել մեծ տարածում ստացել՝ 2020-ի ավարտին, 2021-ի սկզբին։ Փետրվարի 21-ին Clubhouse-ի համահիմնադիրներ Փոլ Դևիդսոնը և Ռոհան Սեթը հայտարարեցին, որ շաբաթական 10 մլն ակտիվ օգտատեր են ունենում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |