Փաշինյան․ Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել ՀՀ երկարատև զարգացումը

Փաշինյան․ Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել ՀՀ երկարատև զարգացումը

PanARMENIAN.Net - Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»,- ասվում է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նա հիշեցրել է, որ Աժ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Գիտության և բարձրագույն կրթության մասին օրենքը։

«Հարցն այն է, թե ինչպես, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ։ Ինչպես անել, որ ավագ սերնդի գիտնականների գործը շարունակվի արդյունավետ և հետագայում կիրառական նշանակություն ստանա։ Պիտի փորձենք առաջարկել լուծումներ»,- ասել է նա։

Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում:

Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։

 Ուշագրավ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ