Սարգսյանը՝ Մուրադովին․ Գերիների վերադարձին առնչվող հարցերը հրատապ են

Սարգսյանը՝ Մուրադովին․ Գերիների վերադարձին առնչվող հարցերը հրատապ են

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր:

Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել «այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը»:

Փետրվարի 15-ից Արցախի՝ ադրբեջանական կողմին անցած տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Պատճառն ադրբեջանցիների արգելքն է։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:

Սարգսյանի ու Մուրադովի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:

 Ուշագրավ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ըստ նրա՝ նախադրյալներ են կան, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել
Նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է