ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը

ՀՀ-ում ՌԴ  դեսպանությունը փոխել է «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է դեսպանության ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակված ԼՂ հումանիտար օգնության տեղափոխման մասին տեքստը, որտեղ հիշատակված էր նաև Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվանումը։

ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով հրապարակվել էր հետևյալ ձևակերպումը․ «...ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/ Խանքենդի 50 տոննա բեռ է հասցվել»։

Դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն ասել է, որ տեքստը սրբագրվել է, որպեսզի որևէ լարվածություն չառաջանա, գրում է Sputnik Armenia-ն։

«Մենք ուշադրություն դարձրեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընկալվում։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ որևէ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը սրբագրվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է Գուչկովը։

Փետրվարի 23-ին ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է հասցրել Արցախ, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը ՌԴ ԱԻՆ կայքում հրապարակվել է փետրվարի 24-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---