Նախագահը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ

Նախագահը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները։

Դրանք Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին:

Օրենքներն ուսումնասիրվել են նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից: Նշվում է, որ դրանց կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:

Օրենքների վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգել են եզրակացության, որ դրանք առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը չի ստորագրել օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Նշվում է նաև, որ նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:

Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ: Նախագծով սահմանվել են նաև 2 դատարանում դատավոր նշանակվելու ավելի խիստ սահամանափակումներ։ Ըստ նախարարի՝ նախագծում դրույթներ են ավելացել նաև դատախազության հետ քննարկումների արդյունքում։

 Ուշագրավ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ըստ նրա՝ նախադրյալներ են կան, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել
Նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է