Փաշինյանն իր աջակիցներին կանչում է հրապարակ

Փաշինյանն իր աջակիցներին կանչում է հրապարակ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Վարչապետը հիշեցրել է, որ որոշել է պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին:

«Զինվորականների կողմից իմ հրաժարականը պահանջելու հայտարարության քայլի արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- հայտարարել է նա:

Վարչապետի խոսքով՝ մի քանի գեներալների դուր չի գալիս, որ քաղաքացիական իշխանությունը որոշ հարցեր է տալիս:

Նա նշել է, որ խաղաղ հավաք են անելու, իսկ զինվորականներին կոչ է արել իրականացնել իրենց գործունեությունը:

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---