Կրեմլում տագնապով են հետևում իրավիճակին Հայաստանում

Կրեմլում տագնապով են հետևում իրավիճակին Հայաստանում

PanARMENIAN.Net - Կրեմլում տագնալով են հետևում իրավիճակին Հայաստանում, սակայն համարում են դա երկրի ներքին գործը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՌԴ կարևոր և մերձավոր դաշնակից է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլորին հանգստության կոչ ենք անում։ Համարում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն։

Նշվել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում իրավիճակի սրումից հետո չի շփվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում շփումն օպերատիվ կերպով կապահովվի։

44-օրյա պպատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---