Լավրով․ Մոսկվան հուսով է՝ իրավիճակը ՀՀ-ում խաղաղ հունով կկարգավորվի

Լավրով․ Մոսկվան հուսով է՝  իրավիճակը ՀՀ-ում խաղաղ հունով կկարգավորվի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Լավրովը հույս է հայտնել, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ հունով, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱԳ նախարարը նաև ասել է, որ ՌԴ-ն դիտարկում է իրավիճակը երկրում որպես Հայաստանի ներքին գործ։

Այվազյանը տեղեկացրել է ՀՀ-ում իրավիճակի վերջին զարգացումների մասին։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---