Չավուշօղլու․ Թուրքիան դատապարտում է «հեղաշրջման փորձը ՀՀ-ում»![]() 25 փետրվարի 2021 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք։ Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում այդ փորձը։ Կարելի է քննադատել կառավարությանը, հրաժարական պահանջել՝ դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ այդպիսի կոչն անթույլատրելի է»,- ասել է Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։ ![]() ![]() Երևանի ցանկում մոտ 200 անուն կա
«Ադրբեջանն ու անձամբ Ալիևն ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար»,-գրել է նա «Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն»,-ասել է նա Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն ապրիլի 10-ին շարունակվում են Հադրութի շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |