Փաշինյանը՝ հրապարակում. Բանակը պետք է ենթարկվի ժողովրդին ու նրա ընտրած իշխանությանը

Փաշինյանը՝ հրապարակում. Բանակը պետք է ենթարկվի ժողովրդին ու նրա ընտրած իշխանությանը

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինայնի հրավիրած հանրահավաքը:

Նա նշել է, որ որպես վարչապետ բոլոր զինվորականներին հրամայում է զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմանմբ:

Փաշինյանը հայտարարել է, թե բանակը չի կարող հետ նայել, «բանակը չի կարող քաղաքական պրոցեսում ներքաշվել, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողոովրդին ու ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը»:

Վարչապետի խոսքով՝ ԳՇ-ն ռազմական հեղաշրջման փորձ է արել, բայց ժողովուրդը դա թույլ չի տա:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---