Վարչապետ․ Կամ նախագահը պետք է ստորագրի ԳՇ պետի ազատման որոշումը, կամ վերջինս հրաժարական տա

Վարչապետ․ Կամ նախագահը պետք է ստորագրի ԳՇ պետի ազատման որոշումը, կամ վերջինս հրաժարական տա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ակնկալում է, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա, բանակը զբաղվի իր գործերով, կամ ՀՀ նախագահը ստորագրի նրա ազատման որոշումը։

«Օնիկ Գսպարյանը, որին ես շնորհել եմ գեներալ-գնդապետի կոչում, նշանակել են ԳՇ պետ, անվերապահ վստահել եմ նրան, պետք է ուղղակի դիմում գրի, հրաժարական տա։ Օնիկ ջան, պետք չէ ժողովրդին ցնցումների ենթարկել»,- ասել է նա։

Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հորդորել ստորագրել իր ներկայացրած միջնորդությունը։

«Եթե չի ստորագրում, ուրեմն ի՞նչ։ Միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը»,- ասել է նա։

«Զինված ուժեր, զինվորներ, սպաներ, խնդրում եմ, հրամայում եմ, ակնկալում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ, էս կողմ չնայեք՝ ապահովեք սահմանների պահպանությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է, ես որոշում եմ կայացրել, և այն պետք է կյանքի կոչվի, այլ տարբերակ չկա»,-ասել է նա:

Փաշինյանը նաև բոլոր քաղուժերին կոչ է արել դադարեցնել բոլոր ակցիաները, երկխոսություն սկսել:

«Ամենասուր քննադատող քաղուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ՝ հասկանալու՝ ոնց ենք լուծում իրավիճակը»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ պատերազմում պարտության մեղավորները նրանք են, ովքեր տարիներ շարունակ թալանել են բանակը և որ «ժողովրդի պահանջն է վերջ դնել թավիշին»։

«Ուրեմն վերջ թավիշին»,- ասել է նա և հայտարարել երթի մասին Տիգրան Մեծ պողոտայով։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---