ԱԺ ընդդիմադիրներն արտահերթ են նախաձեռնում՝ վերացնելու ռազմական դրությունը

ԱԺ ընդդիմադիրներն արտահերթ են նախաձեռնում՝ վերացնելու ռազմական դրությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար` ռազմական դրության չեղարկման հարցով: Այդ մասին հայտարարել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել է, որ շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանում քննարկում ծավալվի՝ լարված իրավիճակում քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կոչ է արել իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, որոնք բախումների կբերեն։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---