Թանդիլյանը՝ քաղուժերին. Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ արժանի չենք հզոր պետության

Թանդիլյանը՝ քաղուժերին. Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ արժանի չենք հզոր պետության

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում՝ թե ով է ավելի մեղավոր, թե ով է ավելի վատը, հայտարարել է Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ պատերազմից 3 ամիս հետո քաղուժերի օրակարգը որևէ աղերս չունի առաջացած մարտահրավերների հետ:

Նրա խոսքով՝ պատերազմի ողբերգական ավարտը «մեզ գնալով հեռացնում է դասեր քաղելու հնարավորությունից»։

«Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ մենք արժանի չենք հզոր պետություն ունենալուն, արժանի չենք բարեկեցիկ և անվտանգ կյանքով ապրելու։ Խլացրեք քաղաքացու ապագայի հույսերը՝ ձեր ներկայի ու նախկինի մասին բարձրակոչ ելույթներով։

Իրականությունը ձեր հրապարակները չեն։ Իրականությունը ապրող Արցախն է, իր երեխայի ապագայի համար աշխատող գյուղացին է, իր աշխատասենյակում այս պահին աշխատող երիտասարդն է, ով ուզում է ավելի լավ Հայաստան, ավելի լավ Արցախ»,-գրել է նա:

Թանդիլյանը հորդորել է շարունակել վայելել «գրաված» հրապարակները՝ չմոռանալով Հյուսիսային պողոտայում տեղակայել խաղաղապահ ուժեր»։

«Անհոգ եղեք, հայ զինվորը կանգնած է Հայաստանի և Արցախի սահմաններին, թշնամին Երևանի կենտրոն չի հասնի։ Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը»,-գրել է նա:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել է, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---