Moderna-ն պատվաստանյութ է մշակել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի դեմ25 փետրվարի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը մշակել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի թարմացված տարբերակը՝ հարավաֆրիկյան շտամի դեմ։ Պատվաստանյութն ուղարկվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտ կլինիկական փորձարկման համար։ Թարմացված պատվաստանյութը «բուստերային» կլինի այն մարդկանց համար, որոնք արդեն պատվաստվել են, և առաջնային նրանց համար, ով չի հիվանդացել կորոնավիրուսով և չի պատվաստվել։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ստուգում է ավելի ցածր դեղաչափի ազդեցությունն իմունիտետի վրա, իսկ մի շարք մասնակիցներ արդեն երրորդ դեղաչափն են ստացել, գրում է Interfax-ը։ Չի հստակեցվել, թե թարմացված պատվաստանյութը երբ հասանելի կլինի հանրությանը։ 2020-ի ավարտին հայտնի դարձավ կորոնավիրուսի նոր շտամերի մասին, որոնք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ և Բրազիլիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վարակել արդեն պատվաստված կամ կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդկանց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |