«Սասնա ծռեր». Մի հետևեք Փաշինյանին և տուրք մի տվեք ներազգային բախման տանող որևէ գործողության

«Սասնա ծռեր». Մի հետևեք Փաշինյանին և տուրք մի տվեք ներազգային բախման տանող որևէ գործողության

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն էլ հայոց պետականությունը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրի առջև, հայտարարել են Ազգային ժողովրդական բևեռից:

Ազգային ժողովրդական բևեռի հիմնադիրները «Սասնա ծռեր» խմբի անդամներից են: 2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական մի շարք գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը և ուրիշներ, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բևեռ նախաձեռնության կայացման մասին։

Նրանք ժողովրդին կոչ են արել չգնալ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության, և հայտնել, որ պատրաստ են քաղաքական երկխոսության:

«Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։ Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ»,-հայտարարել են նախաձեռնությունից:

Ըստ նրանց՝ Փաշինյանի վարած «արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, քաղուժերն ու հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը»:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան՝ փակելու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---