Պետդեպ․ Բանակը պետք է զերծ մնա քաղաքականությանը խառնվելուց

Պետդեպ․ Բանակը պետք է զերծ մնա քաղաքականությանը խառնվելուց

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է ՀՀ Զինված ուժերին չխառնվել երկրի քաղաքականությանը։ AFP-ի հաղորդմամբ` Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն «հիշեցնում է բոլոր կողմերին ժողովրդավար արժեքի հիմնաքարի մասին, այն է՝ զինված ուժերը չեն խառնվում ներքին քաղաքականությանը», - նշել է նա։

ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին զգոնություն ցուցաբերել ու զերծ մնալ բռնի գործողություններից։

«Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

https://nationalpost.com/pmn/news-pmn/u-s-state-department-urges-restraint-by-all-parties-in-armenia

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---