ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիային

ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։

Ըստ նրա՝ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան, գրում է «Վեդոմոստին»։

Քիրբին նշել է, որ գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։

Ըստ Politico-ի՝ ԱՄՆ պատասխան հարվածը հասցվել է Իրբիլ օդանավակայանի մոտ կոալիցիայի ուժերին, ենթադրաբար Իրանի աջակից գրոհայինների խմբավորման կողմից հրթիռակոծությունից 1 շաբաթ անց: Արդյունքում ամերիկացի 1 զինվոր էր զոհվել և վիրավորվել էր 9 մարդ, այդ թվում՝ 5 ամերիկացի։ Այնուհետև գրոհայինները հարված են հասցրել Բալադ ավիաբազային։ Փետրվարի 22-ին 2 հրթիռ է ընկել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ տուժածներ չեն եղել։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---