Մանուկյան․ ԱԺ-ում քննարկվելու է արտահերթ գումարելու պահանջը՝ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա26 փետրվարի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փարկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ ընդդիմությունը վրաններ է տեղադրել և փետրվարի 25-ից ակցիա է իրականցնում, հայտարարել է, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու է խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ գումարելու պահանջը, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է: Նա տեղեկացրել է, որ Հայրենիքի փարկության շարժումը երթ կկազմակերպի և ժամը 16:00-ին կամ 18:00-ին կլինի Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նիստի ժամին, գրում է Panorama.am-ը: Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը գրեթե 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է ոչ մի հենարան չունի, հոգեվարքի մեջ է, իսկ ընդդիմությունը բոլոր գործողություններն արել է, պետք է համաժողովրդական շարժում լինի և այսօր արդեն շրջաններից ցուցարարներ են գալու Երևան: «Նիկլոը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, դա վերջնական դատավճիռ է»,- ասել է նա: Մանուկյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի, պետք է գնա, կամ ել պատգամավորների քվեարկությամբ կհեռացվի: «Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում, այն արդեն խախտել հնարավոր չէ»,- մեկնաբանելով կարծիքը, թե ՀՀ ԶՈԻ ԳՇ հայտարարությունը խախտել է Հայաստանի անվտանգությունը՝ նկատել է ՀՓՇ առաջնորդաը և հավելել, որ Փաշինյանը «Իսկանդերի» մասին խոսելով ավելի նվազեցրեց անվտանգության մակարդակը: Ըստ Մանուկյանի՝ բանակն ապահովում է երկրի անվտանգությունը, գտնում է նրան վտանգող թիրախը: Այս դեպքում, ըստ նրա՝ երկրի անվտանգությանը սպառնում է Փաշինյանը և նա պետք է հեռանա: Նա նկատել է, որ այդ հայտարարությանը միացել են ԳՇ ղեկավարությունը և բոլոր 5 կորպուսի հրամանատարները, և այն իրենց իրավասության մեջ մտնող հարց էր: Մանուկյանը կարծում է, որ նախորդ օրը կազմակերպած երթով Փաշինյանը ցանկանում էր բախումներ կազմակերպել, ինչը նա արել է մարտի 1-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |