Դեսպանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորում է խուսափել հավաքներից

Դեսպանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորում է խուսափել հավաքներից

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, հորդորել է իր երկրի քաղաքացիների խուսափել հանրահավքների վայրեր այցելելուց։

«Երևանում շարունակվող հանրահավաքների պայմաններում խորհուրդ է տրվում խուսափել հավաքներից, իրազեկ լինել իրավիճակին և հետևել դեսպանության հրահանգներին»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---