Փաշինյան․ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել` ինչ զենք գնել

Փաշինյան․ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել` ինչ զենք գնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայտարարություններին, թե վերջին տարիներին փոխվել է սպառազինության գնումների պլանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք և որ ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել՝ ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները:

Նա նշել է, որ 2018-ից ի վեր Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը։

«Երկու փաստ եմ ուզում ընդգծել.

Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետևյալ ցանկի.

- Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

- Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:

- Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:

- Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:

- Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:

- Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

- Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

- Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով»,- ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Փետրվարի լույս 26-ի գիշերը ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում է անցկացրել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---