Չալաբյան․ Բանակի դեմարշը Փաշինյանին հիշեցնում էր՝ կորցրել է երկիրը ղեկավարելու բարոյական իրավունքը

Չալաբյան․ Բանակի դեմարշը Փաշինյանին հիշեցնում էր՝ կորցրել է երկիրը ղեկավարելու բարոյական իրավունքը

PanARMENIAN.Net - Բանակի աննախադեպ դեմարշը վերջինհիշեցումն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը, հայտարարել է «Ազգային օրակարգ» կուսակցությունից Ավետիք Չալաբյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև»,-հայտարարել է նա։

Չալաբյանի խոսքով՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը Փաշինյանը փորձել է ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, սակայն դա այդպես չէ։ Ասում է՝ իրականում «լցվել է բանակի համբերության բաժակը»։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---