Խոսնակ․ Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին

Խոսնակ․ Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Վերջինիս հետ հանդիպմանը հրաժարականի պահանջ չի ներկայացրել, լուրն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում, ասել է Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ։

«Փաշինյանի ու Գասպարյանի հետ ԱՀ նախագահը քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել»,- հայտնել է Ավանեսյանը, փոխանցում է Artsakhpress-ը։

Նա նշել է, որ Գասպարյանի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---