ՀՀ դեսպանն ԱՄՆ սենատորի հետ քննարկել է գերիների վերադարձը

ՀՀ դեսպանն ԱՄՆ սենատորի հետ քննարկել է գերիների վերադարձը

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ, նրա ուշադրությունը հրավիրել հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդրին ու հայրենադարձման կարևորությանը, հայտնում են դեսպանատնից։

Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։

Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան։ Նրանց վերջնական թվի մասին տվյալներ չկան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---