Ալիևը հայ գերիներին «ահաբեկիչ և դիվերսանտ է» անվանել

Ալիևը հայ գերիներին «ահաբեկիչ և դիվերսանտ է» անվանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին՝ մենք բոլորին վերադարձրել ենք։ Ընդ որում, մենք ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք։ Ադրբեջանում այժմ պահվող մարդիկ այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, նրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ որևէ այլ երկրների կողմից անտեղի է»,- ասել է նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույցում։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---