«Ասպարեզ»․ Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի

«Ասպարեզ»․ Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի գերագույն դատարանը բեկանել է 1982-ին ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած՝ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցրած դատավորի որոշումը, նա ազատ կարձակվի, փոխանցում է «Ասպարեզը»՝ հղում անելով իր ունեցած փաստաթղթերին։

Պաշտպանական խմբից նշել են, որ դատարանի որոշումը նշանակում է, որ վերահաստատված է Սասունյանին ազատ արձակելու՝ Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի որոշումը։

Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել, 1982-ին գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2019-ին Բանտարկյալների ազատման խորհուդրը հայտարարել էր Սասունյանին ազատ արձակելու մասին, բայց 2020-ին դատարանն արգելանք էր դրել այդ որոշման վրա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---