Մասկի Starlink-ը ՀՀ-ում արդեն նախապատվերներ է ընդունում

Մասկի Starlink-ը ՀՀ-ում արդեն նախապատվերներ է ընդունում

PanARMENIAN.Net - Իլոն Մասկի ստեղծած արբանյակային ինտերնետ ծառայությունը՝ Starlink-ը, Հայաստանում արդեն նախապատվերներ է ընդունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը։

«$99-ով կարող եմ հենց հիմա բաժանորդագրվել Գյումրիում ծառայություն ստանալու համար»,- գրել է նա։

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչների համար ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիություն։ Նախագծի գործնական իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին։ Դեռ 2019-ի հոկտեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում Starlink արբանյակային ցանցի օգնությամբ, որը նախատեսվում է օգտագործել արագ ինտերնետի գլոբալ բաժանման համար։

«Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքի և Starlink արբանյակի միջոցով»,-գրել էր Մասկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---