Մեսչյան․ Չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշության մեջ ընկանք

Մեսչյան․ Չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշության մեջ ընկանք

PanARMENIAN.Net - Հայտնի երգահան, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ իր մասնագիտական աշխատանքն է կատարել, բայց չկարողացան լիքը բան անել, որովհետև «ապուշության մեջ ընկան»։

«Ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չէ: Ընդամենը մասնագիտական աշխատանք եմ արել: Բայց չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշության մեջ ընկանք, ինչ ասեմ: Խնդրում եմ էլի, այսքանով բավարարվեք»,- ասել է նա, գրում է «Իրավունքը»:

Մեսչյանը սկզբում հրաժարվել է երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված որևէ հարցի պատասխանել, սակայն, այնուամենայնիվ մի քանի հարցի անդրադարձել է:

«Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի․ խոսելու ժամանակը դեռ կգա, հիմա դեռ շատ շուտ է: Ինչ-որ ես պետք է ասեմ, էս քսան տարի է, ես դա ասում եմ»,- ասել է նա։

2020-ի օգոստոսին Մեսչյանը հեռացել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Այն լքելուց առաջ Մեսչյանը 1 մլն 800 հազար դրամի պարգևավճար է ստացել «աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու» համար։

Երևանի գլխավոր ճարտարապետ նա նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին։ Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ճարտարապետը պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն, քանի որ ի սկզբանե որոշել էր, որ գալիս է պաշտոնավարելու մոտ 2 տարով։

 Ուշագրավ
Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը