Վանեցյան․ Խոսք եմ տալիս՝ իշխանության գալուս դեպքում գերիները կվերադառնան մի քանի օրում

Վանեցյան․ Խոսք եմ տալիս՝ իշխանության գալուս դեպքում գերիները կվերադառնան մի քանի օրում

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կարող է գերիների վերադարձն ապահովել, եթե ինչ-որ կերպ ներգրավված լինի երկրի կառավարմանը, բայց չի կարող դա անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։

«Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ Փաշինյանին աջակցելու լիազորություն չունի։

Պատասխանելով հարցին, թե կհամաձայնի Փաշինյանի հնարավոր առաջարկով պաշտոն ստանձնել ու գերիների վերադարձն ապահովել՝ Վանեցյանն ասել է, որ այսօր արդեն միայնակ չէ, իր հետ շատ մարդիկ կան, ներգրավված է Հայրենիքի փրկության շարժման մեջ, իրենցից պահանջ կա՝ փոխել վարչապետին ու կառավարությունը և ձևավորել ազգային կառավարություն։

Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ու բողոքի ակցիային միացած այլ ընդդիմադիր գործիչներ ելույթ են ունենում։

Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը պետք է փոխվի, քանի որ նրանք չեն կարողանում պաշտպանել երկրի շահերը։

«Անձնական կապերն առահասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում, ես ՌԴ-ում, այլ երկրներում նորմալ, մարդկային հարաբերություններ ունեմ և համոզված եմ, որ կկարողանամ լուծել այդ հարցերը։ Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ամբողջ ընթացքում և իմ ընկերներն ինձ ասում են՝ «պրն Վանեցյան,Դուք որպես ինչ եք հանդես գալիս, Դուք ՀՀ պաշտոնական ներայացուցիչ չեք։ Ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթ են կրում»,- ասել է նա՝ պատասխանելով գերիների վերադարձն ապահովելու մասին հարցին։

Վանեցյանը նաև անդրադարձել է Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ նշելով, որ այն ռազմական հեղաշրջման փորձ չէր։

44-օրյա պատերազմից հետո հայկական կոմղը դեռ գերիներ ունի Ադրբեջանում, նրանց հստակ թվի մասին տվյալներ չկան։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ վերադարձվել են բոլոր գերիները, մյուսներին որակում է որպես ահաբեկիչ։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---