Պեսկով․ ԼՂ գծով բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են

Պեսկով․ ԼՂ գծով բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, հայտարարել է, որ ԼՂ գծով բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են։

«Դեռևս ամեն ինչ իրագործվում է»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Հայաստանում իրադարձությունները դեռևս չեն ազդում Լեռնային Ղարաբաղի գծով պայմանավորվածությունների իրագործման վրա և դրանց իրագործումը պետք է շարունակվի։ Պեսկովն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվան սպառնալիք չի տեսնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության իրագործման առումով։

Նա հավելել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, չափազանց կարևոր է նախկինի պես առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---