Ուկրաինայում հայտնել են AstraZeneca-ի պատվաստանյութի աննշան կողմնակի ազդեցությունների մասին

Ուկրաինայում հայտնել են AstraZeneca-ի պատվաստանյութի աննշան կողմնակի ազդեցությունների մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ Oxford/AstraZeneca պատվաստանյութով պատվաստումներից հետո աննշան կողմնակի ազդեցությունների մի քանի դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն։

Փետրվարի 23-ին Հնդկաստանից Կիև է հասցվել Oxford/AstraZeneca-ի 500,000 դեղաչափ։ Հաջորդ օրը սկսվել են պատվաստումները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկու օրում 1338 մարդ է պատվաստվել։

«Փետրվարի 25-ի դրությամբ առաջին հաղորդագրությունները եղան պատվաստումներից հետո ոչ բարենապաստ աննշան ազդեցության մասին։ Այդպիսի դեպքերը 7-ն են»,- ասել է Լյաշկոն։

2020-ի ավարտին հայտնի դարձավ կորոնավիրուսի նոր շտամերի մասին, որոնք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ և Բրազիլիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վարակել արդեն պատվաստված կամ կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդկանց։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---