Ուկրաինայում հայտնել են AstraZeneca-ի պատվաստանյութի աննշան կողմնակի ազդեցությունների մասին26 փետրվարի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ Oxford/AstraZeneca պատվաստանյութով պատվաստումներից հետո աննշան կողմնակի ազդեցությունների մի քանի դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն։ Փետրվարի 23-ին Հնդկաստանից Կիև է հասցվել Oxford/AstraZeneca-ի 500,000 դեղաչափ։ Հաջորդ օրը սկսվել են պատվաստումները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երկու օրում 1338 մարդ է պատվաստվել։ «Փետրվարի 25-ի դրությամբ առաջին հաղորդագրությունները եղան պատվաստումներից հետո ոչ բարենապաստ աննշան ազդեցության մասին։ Այդպիսի դեպքերը 7-ն են»,- ասել է Լյաշկոն։ 2020-ի ավարտին հայտնի դարձավ կորոնավիրուսի նոր շտամերի մասին, որոնք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ և Բրազիլիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վարակել արդեն պատվաստված կամ կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդկանց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |