Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանը չի մեկնաբանում Արոնյանի հայտարարությունը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանը չի մեկնաբանում Արոնյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է մեկնաբանել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի՝ երկրից հեռանալու որոշումը ու նրա հայտարարությունը, PanARMENIAN.Net ին ասաց Հայրապետյանի օգնականը։

Նա նշեց, որ իրենք տեղյակ են Արոնյանի հայտարարությունից, ապա հավելեց, որ «Իմ քայլի» պատգամավորը մանսակցում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին՝ խոստանալով արձագանքել Հայրապետյանի հետ կավելու մեր խնդրանքին։ Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ այդ հարցով Հայրապետյանը մեկնաբանություն չի տա։

Փետրվարի 26-ին Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

Ընթերցեք նաև․ Արոնյան․ Ստիպված եմ հեռանալ երկրից՝ բեկումնային որոշում կայացնելով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---