Ավինյանի գրասենյակը՝ Ալիևին․ Դիվերսանտ ու ահաբեկիչ չունենք, գերիների հարցը սակարկվում է![]() 26 փետրվարի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ոչ մի տեղ չունի դիվերսանտ ու ահաբեկիչ, և Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների հարցը սակարկության առարկա դարձնել։ Այսպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրանսենյակից արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ռազմագերիների մասին արած հայտարարությանը, փոխանցում է Bagramyan26 Telegram ալիքը։ Փետրվարի 26-ին Ալիև իր երկրում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» էր անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։ Ավինյանի գրասենյակից նշել են, որ այդ գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության ոգուն ու տրամաբանությանը։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |