Նախագահական. Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետին ազատելու առաջարկը

Նախագահական. Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետին ազատելու առաջարկը

PanARMENIAN.Net - Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հղումով տեղեկություն էր տարածվել, թե Սարգսյանն իր առարկություններով հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Փաշինյանն ասել էր, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ հեռանա, թե ոչ։ ԳՇ հայտարարությունից առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գասպարյանի ազատման որոշման տակ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---