Մատվիենկո․ Միրզոյանը խնդրել է աջակցել գերի ընկած մի քանի կնոջ վերադարձին

Մատվիենկո․ Միրզոյանը խնդրել է աջակցել գերի ընկած մի քանի կնոջ վերադարձին

PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է աջակցել Արցախում պատերազմի ժամանակ գերի ընկած մի քանի կնոջ շուտափույթ վերադարձին հայերնիք՝ «հանուն համամարդկային արժեքների և հումանիզմի սկզբունքների»։ Այդ մասին ասվում է Միրզոյան-Մատվիենկո հեռախոսազրույցի մասին ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի հաղորդագրության մեջ։

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ հումանիտար խնդրի լուծմանը խորհրդրանական գծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև վերջին իրադարձությունները Երևանում։

Մատվիենկոն նշել է, որ այդ իրադարձությունները ՌԴ-ում գնահատում են որպես ներքին և հուսով են, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։

Փետրվարի 26-ին Ալիև իր երկրում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» էր անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։ Ավինյանի գրասենյակից նշել են, որ Հայաստանը ոչ մի տեղ չունի դիվերսանտ ու ահաբեկիչ, և Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների հարցը սակարկության առարկա դարձնել։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---